ՀՀ տարբեր շրջաներում երեկ ծառեր են պոկվել ու տապալվել․ փրկարարները հեռացրել են դրանք ճանապարհներից
ՔաղաքականՀունիսի 20-ին, ժամը 18:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լիճ տանող ավտոճանապարհին ծառի ճյուղը պոկվել և ընկել է երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասնատել են երկու ծառ և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:
Նույն օրը ժամը 18:06-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղի սկզբնամասում ծառեր են պոկվել և ընկել ավտոճանապարհին՝ երկկողմանի փակելով այն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մասնատել և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են երկու ընկուզենի. երթևեկությունը վերականգնվել է:
Բացի այդ, ժամը 17:08-ին և 18:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Գյուլագարակ-Ստեփանավան և Լոռի Բերդ-Լեջան ավտոճանապարհներին ուժեղ քամուց ծառեր են ընկել երթևեկելի հատված՝ փակելով ճանապարհները:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:
Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել երթևեկելի հատվածից. ավտոճանապարհներին երթևեկությունը վերականգնվել է։