Ադրբեջանն ասում է դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզանից լուծեմ։ Սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք։
Կան նաև մեծ երկրներ, միջազգային խաղացողներ, որոնք ասում են մի րոպե, ոնց թե դու ուզում ես ապրել․ դու ախր ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես, դու պետք է տառապես, պետք է գաղթես, կոտորվես, մաքառես, և այդ ամեն ինչի միջոցով պետք է գաս ինձնից փրկություն աղերսես և ես պետք է գամ քեզ փրկեմ, որ դու շարունակես կոտորվել, մաքառել։