Համագործակցության ձևերը կախված են Հայաստանի իշխանություններից. Իրանի դեսպանը՝ Սյունիքի անվտանգության մասին
ՔաղաքականԻրանի և Հայաստանի համագործակցության ցանկացած ձև, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, կախված է հենց Հայաստանի կառավարությունից։ Այս մասին լրագրողներին ասել է Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա այսպես է մեկնաբանել այն հարցը, թե ինչ միջոցներ է պատրաստ ձեռնարկել Իրանը Հայաստանին ուղղված ադրբեջանական սպառնալիքների, այդ թվում՝ Սյունիքի նկատմամբ ոտնձգությունների համատեքստում։
Դիվանագետը պատասխանել է, որ առաջին հերթին խաղաղություն ցանկացող երկրները պետք է իրենց հայտարարություններում զերծ մնան սպառնալիքներից։ Երկրորդ, Հայաստանի մասով համագործակցության մեթոդներն ու ձևերը կախված են Հայաստանի կառավարությունից։
«Մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ ելնելով փոխադարձ ընկալումներից, համագործակցել Հայաստանի հետ ցանկացած մակարդակով, բայց դա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա»,-ասել է Սոբհանին։