Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

Բագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ Պողոսյան

Քաղաքական

Այժմ քաղաքական դերակատարների հարցը այնքան ակտուալ չէ, որքան շարժման առաջնորդի հարցը, քանի որ հասարակության ներքին տրամադրությունները հակված են առաջնորդի փնտրտուքի։ Հիմա, կարծես, հորիզոնում հայտնվել է առաջնորդ, ում նկատմամբ կա վստահություն, ում կերպարը ընկալելի է հասարակության ընդդիմադիր շրջանակների համար և ով կարողացել է իր կերպարով համախմբել բազմահազար մարդկանց;

Այս մասին ասել է  քաղաքագետ Արա Պողոսյանը՝ ընդգծելով, որ ի շնորհիվ Սրբազանի կերպարի՝ 2018 թ-ից հետո, մենք գործ ունենք ամենամասշտաբային ակցիաների հետ։

«Սա մտահոգություններ է առաջացրել նաև Ադրբեջանում, և այդ մտահոգությունները պատահական չեն», - նշել է նա։

Քաղաքագետի դիտարկմամբ` Սրբազանի շուրջ համախմբումը բավական պարզ պատասխան ունի, հերոսի և հակահերոսի կերպարները առանձնացել են հասարակության համար։

«Կա հստակ հակահերոսի կորպար, և այլևս կա նաև հերոսի կերպար, մի բան, որ 2018 թ-ից հետո, որևէ ակցիաների ժամանակ ընդգծված չի եղել։ Մենք երբևէ այդ հակադրությունը չենք տեսել, որովհետև ընդգծված հերոսի կերպար չի եղել հրապարակում»։

Ինչ վերաբերում է Սրբազանի քաղաքական կերպար դառնալուն՝ Պողոսյանն ասաց, որ Սրբազանը պետք է լինի ոչ թե քաղաքական ապագա լիդեր, այլ` ստանձնի արբիտրի դերը, որը իրապես կդառնա ժողովրդի և իշխանության միջև արբիտր և կձեւավորի հասարակության մեջ հակակշիռի ինստիտուտը։

«Այս ինստիտուտը ֆորմալ առումով գոյություն չունի, բայց ոչ ֆորմալ առումով գոյություն ունի։ Եթե այս ինստիտուտը կայանա՝ դրանից հետո, թե ով կլինի քաղաքական դերակատարը՝ վարչապետ, նախագահ, թե նախարար, այլևս այնքան կարևոր չի լինի, քանի որ պետության փիլիսոփայության մեջ փոփոխություն պետք է տեղի ունենա, ինչի մասին խոսում է Սրբազանը։ Քաղաքական կյանքում պետք է տեղի ունենա փոփոխություն, որի պարագայում Սրբազանի կերպարը որպես արբիտրի՝ կարող է խթան դառնալ, որ քաղաքական կյանքում ևս տեղի ունենան դրական զարգացումներ՝ թե գաղափարաբանության, թե փիլիսոփայության տեսանկյունից; Նաև կարող է խթան լինել, որ նոր դերակատարներ առաջ գան։ Նախկին քաղաքական դաշտի այլասերման արդյունքում պարզապես բավարար միջավայր չկար, որպեսզի էվոլյուցիոն ճանապարհով նոր լիդերներ զարգանային և առաջ գային հրապարակում։ Սրբազանը կարող է լինել այն կերպարը, որը միջավայր կարող է ստեղծել լիդերության նոր հավակնորդների համար», - նշել է Ա.Պողոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ անցումային շրջանում, եթե այս սցերնարով շարունակվի՝ այլևս կարևոր չի լինի թե ով կլինի երկրի հաջորդ ղեկավարը, որովհետև նա այլևս հնարավորություն չի ունենա դառնալ այն հրեշը, որը դարձավ Նիկոլ Փաշինյնաը՝ իրեն երևակայելով այն լիդերը, ում դեմ ոչ ոք չի կարող կանգնել»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված