Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ Ֆինանսական հորոսկոպ 2026 թվականի սեպտեմբերի համար. որ կենդանակերպի նշանները կլողան փողի մեջ Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու Ռուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին Վրաստանում ուժեղ անձրևներ են. վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների. Աբովյան Փայտե շան էներգիա. կենդանակերպի ո՞ր նշաններն են անհավանական հաջողություն ունենալու այս ուրբաթ Մահացել է Նորվեգիայի թագավորը․ ով կժառանգի գահը Հակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ) 

Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարևան Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից հետո ներքաղաքական իրավիճակն ավելի է լարվել։ Հիմա սպասվում է, որ նախագահ Զուրաբիշվիլին կարող է վետո կիրառել, սակայն խորհրդարանը հնարավորություն ունի հաղթահարելու այդ վետոն։ Իսկ մինչ այդ վրացական ընդդիմությունն անընդունելի է համարում այս օրենքը և փորձում է անընդհատ բողոքի ակցիաներ կազմակերպել, որի արդյունքում իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունենում։ Լարված իրադրության պայմաններում ուշագրավ է Արևմուտքի դիրքորոշումը։ ԵՄ-ից ու ԱՄՆ-ից անընդհատ հայտարարություններ են հնչում այն մասին, որ իրենք դատապարտում են իշխանությունների քայլերը, աջակցում են ցուցարարներին, իսկ նրանց գործողությունները համարում են ժողովրդավարության դրսևորում։

Ավելին, Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացան Ռուսթավելու պողոտայում «գործակալների մասին» օրենքի դեմ բողոքող ցուցարարներին։ Նրանց թվում էին Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավլիոնիսը և Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը։ Եվրոպացի պաշտոնյաները ելույթ են ունեցել և իրենց աջակցությունը հայտնել ցույցի մասնակիցներին։

Ավելին, դրանից հետո էլ Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները Թբիլիսիում այցելեցին խորհրդարանի շենքի մոտ օրենքի դեմ բողոքի դուրս եկած հանրահավաքի մասնակիցներին, նրանց հետ նույնիսկ «քայլերթ» իրականացրեցին։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն թշնամական քայլ անվանեց Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարների այս քայլը։ Ու իսկապես, եթե նման երևույթ տեղի ունենար Արևմուտքում, և օտար երկրների արտգործնախարարներն այցելեին իշխանության դեմ բողոքի ակցիաների մասնակիցներին ու նրանց աջակցություն հայտնեին, ապա կհայտնվեին Արևմուտքի պատժամիջոցների ցուցակում։ Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներն այսպիսի քայլերի են դիմում այն պարագայում, երբ Վրաստանի իշխանությունները փորձում են հավասարակշռված քաղաքականություն վարել և զերծ մնալ Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական բախման հորձանուտում հայտնվելուց ու մի կողմի խամաճիկը դառնալուց։ Իսկ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում ժողովրդավարական արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում։

Օրինակ՝ Հայաստանում էլ ընդդիմադիր շարժումն է բողոքի ակցիաներ կազմակերպում, որի ժամանակ էլ իրավապահները ապօրինի գործողություններ են ձեռնարկում և բիրտ ուժ կիրառում։ Սակայն արևմտյան երկրներն ու նրանց սպասարկող իրավապաշտպանները ծպտուն անգամ չեն հանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված։ Թերևս պատճառն այն է, որ Արևմուտքին միայն «սորոսականների» կամ բացառապես արևմտյան կողմնորոշում ունեցողների իրավունքների պաշտպանությունն է հետաքրքիր։ Իսկ ավելի ստույգ՝ Արևմուտքի շահերի համար երկրների հիմքերը քայքայողների շահերը: Այդպես իրենք աջակցեցին, որ 2018 թվականին բողոքի ակցիաների միջոցով նման մարդիկ իշխանության գան Հայաստանում, հիմա էլ աջակցում են նրանց՝ որպես իշխանություն։ Իսկ Վրաստանում քննադատում են իշխանություններին և աջակցում դրսում բողոքի ակցիաներ կազմակերպող արևմտամոլներին։

Նորություն չէ, երբ Արևմուտքի աջակցությունը վայելող ուժերը գունավոր հեղափոխությունների միջոցով իշխանության են գալիս, ապա այդ երկրները մեծ կորուստներ են ունենում՝ դառնալով բախման թատերաբեմ։ Հենց այսպիսի իրավիճակ է հիմա Ուկրաինայում։ Այդպիսի վիճակում էր Վրաստանը «վարդերի հեղափոխությունից» հետո: Իսկ Հայաստանը ոչ միայն կորցրեց Արցախն, այլև շարունակում է նոր զիջումներ կատարել։ Հիմա փորձում են նորից Վրաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ, ինչի դեմ էլ այդ երկրի իշխանությունները փորձում են պայքարել։

Հ.Գ.-Ի դեպ, գնալով ավելի գերակշռող են դառնում կարծիքներն այն մասին, որ Հայաստանի հաջորդ իշխանությունները ևս, որպես առաջին քայլերից մեկը, պետք է ընդունեն երկրի հիմքերը քանդել փորձողների ֆինանսական միջոցները վերահսկող, դրանց թափանցիկությունն ապահովող օրենքի ընդունումը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ Ֆինանսական հորոսկոպ 2026 թվականի սեպտեմբերի համար. որ կենդանակերպի նշանները կլողան փողի մեջ Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի ԱՄՆ Կրթության նախարարությունը Թրամփին համեմատել է Հիտլերի հետՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու Ֆլորիդան կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը կարգելի զվարճանքի և պոռնոյի վրա ծախսերը․ Fox NewsՌուսաստանը հարված է հասցրել Կիևի մարզում գտնվող պահեստային տարածքներին ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանին ուղղված մեղադրանքները Կանադայի հանրաքվեին միջամտելու վերաբերյալՌուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու մտադրություն չունի․ ԹրամփՎրաստանում ուժեղ անձրևներ են. վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ Միացյալ Նահանգները կարող է ձեռք բերել Վենեսուելայի նավթային պաշարների մի մասըՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների. Աբովյան Ֆինլանդիան վերսկսում է Eagle S տանկերի գործով լսումներըՍպիտակ տունը անվանել է Թրամփի լավագույն «մամուլի քարտուղարին»Փայտե շան էներգիա. կենդանակերպի ո՞ր նշաններն են անհավանական հաջողություն ունենալու այս ուրբաթ Արևմուտքը հայտնել է Patriot հրթիռների կրիտիկական պակասի մասինՄահացել է Նորվեգիայի թագավորը․ ով կժառանգի գահը Մասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ լվանալ մրգերն ու բանջարեղենըՍաուդյան Արաբիան հութիների դեմ պատերազմի է պատրաստվում․ ԶԼՄՀակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ) Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Լազարևան պատմել է Apple-ի հետ ունեցած կոնֆլիկտի մասինԶախարովայի խոսքերից հետո Մեծ Բրիտանիան քարտեզ է ցուցադրել, որը ցույց է տալիս ռազմական բազաների գտնվելու վայրըՈտքին առկա պրոբացիոն սարքով տղամարդը հարվածներ է հասցրել տնակի պատերին և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը» Ֆրանսիայի տասնյակ դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային նարնջագույն վտանգի մակարդակԲացահայտվել են սմարթֆոնի մարտկոցի աշխատանքը երկարացնելու եղանակներըԻրանի հետ պատերազմի պատճառով՝ ԱՄՆ բանակում բյուջետային ճգնաժամ է․ ԶԼՄՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ) Հայտնի է միակ երկիրը, որը հայտարարել է Միացյալ Նահանգների դեմ պատժամիջոցների մասինՎրաերթ Բաղրամյան պողոտայում. 33-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց Սննդային հավելումներ արտադրող ընկերության դեմ ավելի քան 53 մլն ռուբլու հայց է ներկայացվելՆԱՏՕ-ի երկիրը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կկրճատի պաշտպանության ծախսերըՀիմա Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է, քամի ու կայծակ (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին մեղադրել է Պուտինի նստավայրի վրա հարվածների պատասխանատվությունից խուսափելու փորձի մեջՄասնագետը բացատրել է՝ պահածոյացման համար ինչու են ոսկեգույն կափարիչներն ավելի հարմարՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ Ցնդաբանություն է․ Իրանը՝ Թրամփին. Սամվել Կարապետյանի բողոքը մերժվել է (տեսանյութ) ԱՄՆ նախկին ծովակալը հայտարարել է, որ հայտնաբերել է Ատլանտիդան8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ) Գետերում և լճերում լողալը կարող է ավելի քան կրկնապատկել մաշկային խնդիրների վտանգըԳերմանիան համաձայնության է եկել երկրի պաշտպանության և անվտանգության ծրագրի շուրջ«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ Հայաստանում ՆԱՏՕ-ի՝ Սև ծովի վրա թռչող ԱԹՍ-ն կորցրել է կապը իր բազայի հետՌուսաստանի դեսպանը ՆԱՏՕ-ին երկխոսության կոչ է արել՝ պատերազմից խուսափելու համարՌուսաստանն ուժեղ է. մենք պայքարում ենք մեր ապագայի համար․ Պուտին Մասնագետները բացատրել են՝ ինչու է օգտակար պարբերաբար վերագործարկել սմարթֆոնը
Ամենադիտված