«Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը»
ՀասարակությունՉտրվե՛նք գայթակղությանը... Անկեղծ ասած, ես շատ լավ հասկանում եմ Սրբազանի գլխավորած շարժման հետևորդների արդարության հիմավոր պահանջը, սակայն... Սրբազանն իր խոսույթում ասում է, որ այս շարժումը պետք է լինի աննախադեպ համախմբման դրսևորում, այլ ոչ պառակտման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Գրիգորյանը:
«Նույն ժամանակ մեր կրոնը մեզ պատգամում է լինել ներողամիտ, իսկ վրեժը թողնել Տիրոջը...
Հետևաբար շարժմանը մասնակցող բոլոր ընկերներիս, համախոհներիս և գաղափարակիցներիս խնդրում եմ լինել զուսպ հանրային խոսքում՝ կլինի դա հարցազրույց կամ ինչ-որ գրառում: Ձեր արդար միտումները էմոցիոնալ փաթեթավորման պատճառով կարող են վտանգել շարժման գաղափարական և բովանդակային ուղղությունը:
Ես իմ գիտակից կյանքում առաջին անգամ եմ տեսնում, որ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը... մինչ այս դեպքը նման բաների մասին կարդացել եմ միայն պատմության դասագրքերում, ուստի եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը: Զոհենք մեր ամբիցիաները հանուն մեր Հայրենիքի և մեր Եկեղեցու...
-Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետև Աստծո արքայությունը ձերն է:
-Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենան:
-Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետև պիտի ծիծաղեն:
Ղուկաս 6:20-23
Աստծով»,- գրել է նա: