«Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
ՀասարակությունԱդրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն «X» սոցիալական ցանցում գրել է, որ Հայաստանը համաձայնել է չորս գյուղերը փոխանցել Բաքվին։
«Երկար սպասված պատմական իրադարձություն։ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների 8-րդ նիստի արդյունքներով Հայաստանը համաձայնել է վերադարձնել «Ադրբեջանի» 4 գյուղերը,– գրել է նա՝ Հայաստանին մեղադրելով «օկուպացիայի» մեջ։