Տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար
ՔաղաքականԱՄՆ–ն և արևմտյան երկրները «պետք է կանգնեցնեն Իսրայելին»՝ թույլ չտալով Գազայում հակամարտությունը վերածվել տարածաշրջանում պատերազմի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ով այցով գտնվում է Կատարում, որտեղ բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։
«Մենք ի սկզբանե խոսել ենք տարածաշրջանում հակամարտության տարածման վտանգի մասին, տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա։ Ակնհայտ է, որ Նեթանյահուն իշխանությունը պահպանելու համար փորձում է պատերազմի մեջ գցել մեր տարածաշրջանը։ Մենք չենք ցանկանում, որ երրորդ երկրները հակամարտությունները տեղափոխեն այս տարածաշրջան։ ԱՄՆ-ը և արևմտյան երկրները պետք է կանգնեցնեն Իսրայելին... կանխելով հակամարտությունների տարածումը»,- ասել է Ֆիդանը: