Զելենսկին Արևմուտքից պահանջել է պաշտպանել Ուկրաինային, ինչպես պաշտպանեցին Իսրայելին
ՔաղաքականՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան քաղաքական գործիչներին կոչ է արել անհապաղ պաշտպանել Ուկրաինային, ինչպես պաշտպանեցին Իսրայելին Իրանի վերջին հրթիռային հարձակման ժամանակ։ Այս մասին երկրի ղեկավարը գրել է Telegram-ի իր ալիքում։
«Պաշտպանելով Իսրայելին՝ ազատ աշխարհը ցույց տվեց, որ հենց նման միասնությունն <...> է արդյունավետ»,- նշել է Զելենսկին։
Նա ասել է, որ դաշնակիցների վճռական գործողությունները կանխեցին ահաբեկչությունը և ենթակառուցվածքների կորուստը՝ ստիպելով «ագրեսորին սառչել»։
Զելենսկին խնդրել է նմանատիպ մարտավարություն կիրառել ուկրաինական հարցում։ Նա հիշեցրել է, որ Իսրայելը, ինչպես Ուկրաինան, ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուստի պաշտպանությունը չի պահանջում ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի ակտիվացում, բավական է միայն «քաղաքական կամքը»։