Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա
ԱշխարհՍինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ մայիսի 15-ին կլքի իր պաշտոնը՝ առաջարկելով Սինգապուրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգի թեկնածությունը։
«Ես կլքեմ վարչապետի իմ պաշտոնը 2024 թվականի մայիսի 15-ին, իսկ Լոուրենս Վոնգը երդվելու է՝ որպես հաջորդ վարչապետ, նույն օրը։ Ես խնդրում եմ բոլոր սինգապուրցիներին տրամադրել Լոուրենսին և նրա թիմին իրենց ամբողջական աջակցությունը և աշխատել նրանց հետ՝ Սինգապուրի համար պայծառ ապագա ստեղծելու համար»,- գրել է Լի Սյեն Լունը։