Փաստերով է ապացուցվում` անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը. Արման Թաթոյան
ՔաղաքականՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
«Հայաստանի Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Բերքաբեր, Սևքար, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս սահմանային բնակավայրերում և Իջևան-Բերդ, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհների հատվածներում իրականացրել ենք մասնագիտական աշխատանքներ:
Փաստերով է ապացուցվում, որ անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը և որ պետական սահմանների որոշման` Կառավարության հայտարարած գործընթացը սկբունքային առումով է հակասում իրական դելիմիտացիային կամ սահմանազատմանը:
Այս պահին ավարտման փուլում են փաստերի ամփոփման և վերլուծությունների աշխատանքները, որոնք կհրապարակվեն ավարտելուն պես»: