Ուրալում միգրանտ տաքսու վարորդը բռնաբարել է անչափահաս ուղեւորուհուն
ՔաղաքականՉելյաբինսկում 23-ամյա տղամարդը բերման է ենթարկվել դեռահաս աղջկա սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է URA.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել Կոպեյսկում։ Հարևան երկրներից փող աշխատելու նպատակով Ռուսաստան եկած տաքսու վարորդը բռնության է ենթարկել 17-ամյա անչափահասին։ Նշվում է, որ վերջինս Ռուսաստանի Դաշնությունում մնալու և աշխատելու թույլտվություն ունի։
Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանների կողմից, այժմ գտնվում է նախնական կալանքի տակ։