Որքանով են վաճառվել Մայքլ Ջորդանի խաղակոշիկները (լուսանկարներ)
ԱշխարհChicago Bulls-ի նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզակոշիկները, որոնց վրա բասկետբոլիստը ինքնագիր է թողել, Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 482 հազար դոլարով։
Ջորդանը այս կոշիկները կրել է 1995/96 մրցաշրջանի եզրափակիչ սերիայի հինգերորդ՝ Seattle SuperSonics-ի դեմ խաղում, որում Չիկագոն պարտվել է 78։89 հաշվով։
Մայքլ Ջորդանը NBA-ի վեցակի չեմպիոն է։
Նախկինում Ջորդանի սպորտային կոշիկների հավաքածուն վաճառվել էր ռեկորդային 8 միլիոն դոլարով։