Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Երևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցով Երեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը» Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. Կոնջորյան Առաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել» Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա «Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն Աղաբաբյանը Բախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Մեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն Պապիկյան Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենին Հռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերով 

Բանկերը հարստանում են, քաղաքացիները ճռռում են վարկերի բարձր տոկոսների տակ. 168.am

Տնտեսություն

168.am

Արդեն տևական ժամանակ Կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Պարզ ասած՝ իրականացնում է էժան փողի քաղաքականություն։ Իջեցնում է փողի գինը։ Այս քաղաքականությունն ուղղված է առաջին հերթին՝ վարկային շուկային։

Ենթադրվում է, որ ոչ միանգամից, բայց որոշակի ժամանակ հետո այն պիտի հանգեցներ վարկերի էժանացման։ Սակայն մեկ տարի անց էլ վարկերը չեն էժանանում։

Կենտրոնական բանկի փողի էժանացման քաղաքականությունը չի փոխանցվում վարկային շուկային, արդյունք չի տալիս։ Ու չնայած նրան, որ այս ընթացքում էապես նվազեցվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, առևտրային բանկերը չեն արձագանքել ԿԲ գործողություններին, չեն էժանացրել վարկերը, շարունակել են բարձր պահել վարկերի տոկոսադրույքները, քամել են քաղաքացիներին ու տնտեսությանը։

Սրա մասին իշխանությունները շատ չեն խոսում, նախընտրում են լռել, հարկ եղած դեպքում՝ պատճառաբանություններ բերել ու արդարացումներ փնտրել։ Նախկինում պիտի լիներ, որ Նիկոլ Փաշինյանը կոկորդ պատռեր, թե բանկերը թալանով են զբաղված, դատարկում են մարդկանց գրպանները։ 

Անցած տարվա կեսերից ԿԲ-ն հասցրել է փողի գինը նվազեցնել 3,25 տոկոսային կետով։ Սա փողի էժանացման բավական մեծ քայլ է։ Մեկ տարուց մի փոքր ավել ժամկետում Կենտրոնական բանկից դուրս եկող փողի գինն ընդհուպ 30 տոկոսով իջել է, բայց դատելով հրապարակվող պաշտոնական տվյալներից՝ դա բոլորովին չի ազդել բանկերի վարկային տոկոսների վրա, չի նպաստել վարկերի էժանացմանը, վարկերը մի բան էլ թանկացել են։

Ֆինանսական շուկայի վերաբերյալ Վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, անցած տարվա հունիսին, երբ Կենտրոնական բանկը, երկար թանկացումից հետո, առաջին անգամ նվազեցրեց փողի գինը, մինչև մեկ տարի ժամկետայնության դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 12,14 էր։ Հունիսից սկսած վերաֆինանսավորման տոկոսադրույքը 3,25 տոկոսային կետով նվազեցվել է, իսկ մինչև մեկ տարի ժամկետայնության դրամային վարկերի միջին տոկոսադրույքն այս տարվա հունիսին կազմել է 12,92 տոկոս՝ ավելի բարձր, քան անցած տարվա հունիսին էր։

Ոչ միայն չի իջել, այլև բարձրացել է։ Այս տարվա հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, վարկերը նույնիսկ թանկացել են. մինչև մեկ տարի ժամկետայնության վարկերի միջին տոկոսադրույքը դարձել է 13,80 տոկոս։

Ահա այսպես են արձագանքել բանկերը՝ փողն էժանացնելու՝ Կենտրոնական բանկի քաղաքականությանը։

Այս ընթացքում մինչև մեկ տարի ժամկետայնության դրամային ավանդների տոկոսները գրեթե փոփոխության չեն ենթարկվել։ Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա տատանվում են 8,30 տոկոս միջին տոկոսադրույքի սահմաններում։

Սա նշանակում է, որ Կենտրոնական բանկի քաղաքականությունը բացարձակ ազդեցություն չի ունեցել բանկերի վարքագծի վրա։ Բանկերը, նվազեցնելու փոխարեն՝ շարունակել են բարձր պահել վարկերի, առնվազն՝ կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները։ Հայտնի է, որ մինչև մեկ տարի ժամկետայնության վարկերը հիմնականում սպառողական վարկերն են, որոնց շահառուները բացառապես քաղաքացիներն են։ Ու մինչ բանկերը շարունակել են բարձր պահել վարկերի տոկոսադրույքները՝ տուժողը եղել է երբեմնի հպարտ քաղաքացին, ով, այլընտրանք չունենալով, ստիպված է եղել մտնել թանկ վարկերի տակ։

Բանկերի հիփոթեքային և սպառողական վարկերի պորտֆելը, որի շահառուները բացառապես քաղաքացիներն են, այս տարվա հուլիսի վերջի դրությամբ՝ անցել է 2,4 տրիլիոն դրամից։ Միայն այդ երկու վարկերի գծով քաղաքացիները բանկերին պարտք են ավելի քան 6 մլրդ դոլար։

Քաղաքացիների վարկային բեռն է, որ վերջին տարիներին արագորեն ավելացել է։ Ավելացել է՝ թանկ վարկերի հաշվին։  Բանկերը հարստանում են, քաղաքացիները ճռռում են վարկերի բարձր տոկոսների տակ։ Կապ չունի, թե ինչ քաղաքականություն է փորձում թելադրել Կենտրոնական բանկը ֆինանսական շուկայում։

Բանկերը սեփական խաղն են խաղում, երբեմն՝ տրամագծորեն հակառակը, քան ենթադրում է ԿԲ քաղաքականությունը։ Բարձր են պահում վարկերի տոկոսադրույքները ու հնարավորինս քամում վարկառուներին։

Թե ի՞նչ է լինելու սրա վերջը, կերևա այն ժամանակ, երբ կբախվենք վարկերով չափից դուրս ծանրաբեռնված քաղաքացիների վարկունակության կորստի հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր Պալյան
Ամենադիտված