Հայաստանը պատրաստ է այս ամիս ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականԻնչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը, մնալու են սկզբունքային հարցեր, որոնք կարիք է լինելու համաձայնեցնել, ստորագրել նոր համաձայնագրեր, ԱՊՀ ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ստորագրված և վավերացված համաձայնագրի պայմաններում մյուս հարցերի կարգավորումը կլինի ավելի հեշտ, քանի որ տարածաշրջանում մթնոլորտն այլ կլինի»,– ասել է նա։
Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել համաձայնագիրն արդեն այս ամիս, և սա Երևանի պաշտոնական դիրքորոշումն է։