Առաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել» Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա «Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն Աղաբաբյանը Բախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Մեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն Պապիկյան Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենին Հռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերով ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի Հայաստան Հայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերը Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Գնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կա Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան 

Նախագահը գոհ է ՀՀ սահմանին կանգնած անզեն դիտորդներից

Քաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով:

«Համաժողովի նպատակը հնչում է հետևյալ կերպ՝ «Առողջ մոլորակում՝ ավելի լավ ապագա բոլորի համար»: Արդյոք մենք բավականաչափ արա՞գ ենք հասնում մեր նպատակներին և համապատասխանում դրանց բոլոր պահանջներին. ավաղ, ո՛չ:

Համաժողովի ծրագիրն ուսումնասիրելիս՝ տրամաբանորեն ընտրեցի պանելային քննարկման հետևյալ խորագիրը. «Խաղաղաշինություն՝ կայուն զարգացում ապահովելու համար»:

Ցավոք, խաղաղաշինությունն ու խաղաղապահությունը հրատապ խնդիրներ են ոչ միայն իմ երկրի և իմ տարածաշրջանի համար, այլ նաև դրանց սահմաններից դուրս, և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը դրա վառ օրինակն է։

Խոստովանենք, որ ներկայումս մենք բախվում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ թվով բռնի բախումներին, և մարդկանց ապահովությունը և անվտանգության զգացումը մարդկության պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա է: Այսինքն՝ մարդիկ չեն կարողանում լիարժեքորեն դրսևորել և ի ցույց դնել իրենց տաղանդներն ու զարգացնել ներուժը` ի նպաստ հասարակության զարգացման, քանի որ կա նոր պատերազմի կամ հակամարտության վտանգ:

Սա նշելով, մենք համակարծիք ենք, որ մեր առջև ծառացած խնդիրները կարող են լուծվել միայն միջազգային համագործակցության ամրապնդման միջոցով:

Այս համատեքստում կցանկանայի ողջունել Գերմանիայի և Նամիբիայի գլխավորությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից վերջերս ընդունած «Հանուն ապագայի դաշնագիրը», որն ուղղված է միջազգային համագործակցության ամրապնդմանը և կայուն զարգացմանը:

Խաղաղության կերտումը և խաղաղապահությունն օգնել են վերջ դնել պատերազմներին, կանխել հակամարտությունների և լարվածության վերաճումը լայնածավալ բռնության: Այս առումով թույլ տվեք բերել իմ երկրի օրինակը։

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել վերջին երկու տարվա ընթացքում սահմանային միջադեպերի թվի նվազեցման գործում:

Ինչպես շեշտվել է դաշնագրում, մենք ակնկալում ենք ունենալ ապահով, խաղաղ, կայուն աշխարհ, որտեղ տիրում է արդարություն, հավասարություն և, որտեղ բարեկեցությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը երաշխավորված են բոլորի համար:

Զարգացման, «կանաչ անցման» և կայունության ֆինանսավորումը պետք է լինի այս խնդիրների լուծմանն ուղղված մեր ջանքերի կենտրոնում ՝ հատուկ ուշադրություն դարձնելով զարգացող երկրներին և հատուկ իրավիճակում գտնվող երկրներին:

Մենք պետք է բարեփոխենք միջազգային ֆինանսական համակարգը, որպեսզի ապահովենք զարգացման արդյունավետ ֆինանսավորում՝ հաշվի առնելով միջին եկամուտ ունեցող երկրների հատուկ կարիքները։

Մենք նաև փորձում ենք ներդնել նոր և նորարարական մոտեցումներ՝ օգնելու զարգացող երկրներին բավարարել իրենց կարիքները։ Նման նախաձեռնություններից մեկը «Պարտք կլիմայի դիմաց» մեխանիզմն է, որը մենք առաջարկում ենք օգտագործել կլիմայի ֆինանսավորման համատեքստում՝ որպես օգտակար գործիք զարգացող երկրների պարտքի բեռը մեղմելու համար՝ կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու նրանց ջանքերի դիմաց։

2030 թվականի օրակարգում հստակ նշված է, որ չկա կայուն զարգացում առանց խաղաղության, և խաղաղություն՝ առանց կայուն զարգացման:

Առաջնորդվելով հենց այս փիլիսոփայությամբ և խաղաղության հաստատուն հանձնառությամբ՝ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատմանն ուղղված գործողություններ: Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտմանը և տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանը և համապարփակ խաղաղության հասնելուն՝ ի շահ մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:

Լիահույս ենք, որ բոլոր շահագրգիռ երկրները, ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, փոխադարձաբար կպատասխանեն կայուն խաղաղության հասնելու և մեր եռանդը դեպի կայուն զարգացում և կանաչ աճ ուղղորդելու մեր ջանքերին:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը այս կարևոր նոր նախաձեռնությանը մասնակցելու հրավերի համար և մաղթել ամենայն հաջողություն դրա իրականացման գործում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբ
Ամենադիտված