ԱՊՀ երկրների ղեկավարները նշել են՝ պետք է կասեցվեն նոր համաշխարհային պատերազմի սանձազերծման փորձերը
ՔաղաքականԱՊՀ պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում փոխգործակցության արդիական խնդիրների շուրջ, որոշում են ընդունել 2025 թվականին ԱՊՀ-ում նախագահության մասին.այն կանցնի Տաջիկստանի Հանրապետությանը: Հաջորդ տարի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի պլանային նիստը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Դուշանբեում։
ԱՊՀ գագաթնաժողովի մասնակիցները ընդունել են ԱՊՀ երկրներ ուղարկվող պատվիրակությունների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան և 2010 թվականի դեկտեմբերի 10-ի անձանց միջպետական հետախուզման մասին պայմանագրում կատարված փոփոխությունները:
Մոսկվայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ԱՊՀ երկրների ղեկավարները կոչ են արել նաև թույլ չտալ ֆաշիզմի, նացիզմի և միլիտարիզմի վերածնունդը։ ԱՊՀ պետությունների ղեկավարները նաև նշել են նոր համաշխարհային պատերազմի սանձազերծման փորձերը կասեցնելու անհրաժեշտությունը։