Հայտնի է Քանյե Ուեսթի և Բիանկա Ցենսորիի ամուսնալուծության պատճառը
ԺամանցՊապարացիներին հաջողվել է լուսանկարել Քանյե Ուեսթին ու Բիանկա Ցենսորիին առաջիկա ամուսնալուծության մասին լուրերից անմիջապես առաջ։ Լուսանկարում, որը ենթադրվում է, որ արվել է սեպտեմբերի 20-ին, զույգը գտնվում է Տոկիոյի խանութներից մեկում: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օրը զույգը վրդովված տեսք ուներ և գրեթե չէր շփվում։
«Բիանկան սկսել է հարաբերությունները տեսնել նոր լույսի ներքո, երբ նրա ընկերներն ու ընտանիքը մտահոգություն են հայտնել հասարակության մեջ նրա հագնվելու ձևի վերաբերյալ, և Քանյեն զգացել է, որ նա այնքան նվիրված չէ իրեն, որքան հարաբերությունների սկզբում», – հայտնել է ինսայդերը Daily Mail-ին:
Նրա խոսքով, Ցենսորին քեն չի պահում Ուեսթի նկատմամբ: Սակայն, ինչպես նշել է զրուցակիցը, մոդելը չի կարողացել անտեսել հարազատներին: Միևնույն ժամանակ նա կարծում է, որ Բիանկան և Քանյեն նորից միասին կլինեն, քանի որ նրանք նախկինում արդեն բաժանվել և կրկին միացել են։ Հիշեցնենք, որ Բիանկայի ու Քանյեի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2023 թվականի սկզբին։ Հաղորդվում էր, որ զույգը գաղտնի ամուսնացել է։ Խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ ռեփերի մատնեմատին մատանի էին նկատել: Ավելի ուշ ամուսնության մասին տեղեկությունը հաստատվեց։
աղբյուր՝ showbiz.am