«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի նա հնարավորինս երկար ապրի». կյանքից հեռացել է Մադոննայի եղբայրը
Ժամանց
Մահացել է երգչուհի Մադոննայի եղբայրը, այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջից: Երգչուհին եղբոր հետ լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել:
«Իմ եղբայր Քրիստոֆերը չկա։ Նա այսքան ժամանակ ինձ համար ամենամոտ մարդն էր: Դժվար է բացատրել մեր կապը: Բայց դա առաջացավ այն գիտակցումից, որ մենք տարբեր էինք, և հասարակությունը մեզ դժվար էր ընկալելու, քանի որ մենք չէինք հետևում ստատուս քվոյին:
Վերջին մի քանի տարիները հեշտ չեն եղել: Մի որոշ ժամանակ չխոսեցինք, բայց, երբ եղբայրս հիվանդացավ, գտանք միմյանց մոտ վերադառնալու ճանապարհը։ Ես ամեն ինչ արեցի, որպեսզի նա հնարավորինս երկար ապրի: Նա այնքան չարչարվեց վերջին շրջանում։ Մենք նորից ձեռք ձեռքի բռնեցինք։ Մենք փակեցինք մեր աչքերը և պարեցինք միասին»,- գրել է Մադոննան:
Նշենք նաև, որ Քրիստոֆերը մահացել է քաղցկեղից: Հայտնում է Tert.am-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)