Ռաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն են Կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվել Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր Վրթանես Ողբերգական դեպք Կոտայքում․ «Firebird» ԱԲ գործարանի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից ընկել է և մահացել Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Սևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ Փաշինյան Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգված Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտ 

Երուսաղեմի պատրիարքարանը շահում է դատը՝ Թուրքիայում իր հսկայական կալվածքները վերստանալու համար

Հասարակություն

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

2019 թվականին ես հոդված էի գրել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից 2012 թվականին Թուրքիայում ներկայացված հայցի կարգավիճակի մասին՝ տասնամյակներ առաջ իր բռնագրավված հազարից ավելի կալվածքները վերստանալու համար։ 12 տարի շարունակ Թուրքիայում տարբեր դատարաններ դիմելուց հետո Պատրիարքարանը վերջապես մեծ հաղթանակ տարավ անցած շաբաթ։

 Իշխան Էրդինչն այս լավ լուրը զեկուցեց 2024 թվականի հոկտեմբերի 4-ին Ստամբուլի հայկական «Ակոս» թերթում՝ «Կարևոր զարգացում Թուրքիայում Երուսաղեմի Հայոց պատրիարքության կալվածքների համար. Մար Յակուբ հիմնադրամը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ» վերնագրով հոդվածում։ Մար Յակուբ ասելով նա նկատի ունի Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց հայոց պատրիարքարանը։ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը (GDF) 1973 թվականին բռնագրավել էր Երուսաղեմի պատրիարքարանի կալվածքները՝ Օսմանյան կայսրության ժամանակ ստեղծված Մար Յակուբ հայկական եկեղեցու հիմնադրամը ներկայացնելով որպես այլևս չգործող։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի 2012 թվականի հայցն ի սկզբանե մերժվել էր ինչպես Անկարայի ստորին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից։ Այնուհետեւ պատրիարքը դիմեց Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ երկրի բարձրագույն դատարան, որը որոշեց, որ ստորին ատյանի դատարանը խախտել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի իրավունքները։ Ստորին դատարանն այնուհետև չեղյալ հայտարարեց Հայոց պատրիարքարանի կալվածքների սառեցված կարգավիճակը։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի թուրք փաստաբան Ալի Էլբեյօղլուն «Ակոս» թերթին ասաց, որ Պատրիարքարանը այժմ երկու տարբերակ ունի․ կա՛մ Թուրքիայի քաղաքացու է նշանակելու որպես իր ներկայացուցիչ Թուրքիայում՝ կալվածքները տնօրինելու համար, ինչպես դա եղել է մինչ դրանց բռնագրավումը, կա՛մ էլ դրանք կառավարվելու են Երուսաղեմից։ Տարիների ընթացքում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի բռնագրավված կալվածքների մեծ մասը վաճառվել է երրորդ անձանց՝ առանց Պատրիարքարանին որևէ փոխհատուցում վճարելու։ Պատրիարք Մանուկյանն այս տարիների ընթացքում երբեք հրապարակային հայտարարություն չի արել Թուրքիայում իր ներկայացրած հայցի մասին։

Լրատվամիջոցների միակ հաղորդագրությունները վերաբերել են անհայտ պատճառներով նրա բազմաթիվ այցելություններին Ստամբուլ։ Թեև փաստաբան Էլբեյօղլուն «Ակոս»-ին ասաց, որ Երուսաղեմի պատրիարքարանը 100-ից ավելի կալվածքներ ունի Թուրքիայում, սակայն պատրիարք Մանուկյանը բացառիկ հարցազրույցում 2019-ին ինձ ասաց, որ Պատրիարքարանը 1200 կալվածք ունեցել է միայն Ստամբուլում և մի քանի տասնյակ՝ ամբողջ Թուրքիայի տարածքում։ Պատրիարքը նաև տեղեկացրեց ինձ, որ նախկինում Ստամբուլի մաս կազմող Յալովայում, Երուսաղեմի պատրիարքարանին պատկանող շատ մեծ և արժեքավոր մի կալվածք թուրքահայի կողմից 1950-ականներին վաճառվել է մի թուրքի, և այնուհետև փախել է Միացյալ Նահանգներ։ Պատրիարքը ասել է, որ շահագրգռված է հայց ներկայացնելու այդ թուրքահայի ժառանգների դեմ։

Փաստաբան Էլբեյօղլուն անցյալ շաբաթ «Ակոս»-ին ասաց, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին է պատկանում «Կուզգյունչուք [Ստամբուլում] բարձրարժեք առանձնատունը, որի իրավունքը հաստատող փաստաթուղթը փոխանցվել է Ստամբուլի քաղաքապետարանին, այնուհետև այն քանդել են»։ Փաստաբանը նաև ասաց, որ «Հայոց պատրիարքարանի հիմնադրամից բռնագրավվել է 21 կալվածք Ալթունիզադեում [Ստամբուլում], Ստամբուլի [հայտնի] Իսթիքլալ բուլվարում, Ֆաթիհում [Ստամբուլի շրջան] և Ադանա քաղաքում»։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ է անելու Երուսաղեմի հայոց պատրիարքարանը վերականգնված կալվածքների հետ և ինչ փոխհատուցում կստանա այն կալվածքների համար, որոնք վաղուց վաճառվել են երրորդ անձանց: Առաջարկում եմ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին՝ ձևավորել մեծ հարգանք վայելող հայ անհատներից կազմված միջազգային հանձնաժողով՝ վերահսկելու այս կալվածքների կառավարումը և Պատրիարքարանին տրվող փոխհատուցումները: Հաշվի առնելով Իսրայելում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կալվածքների վաճառքի կամ վարձակալության շուրջ ծավալվող վեճերը, պատրիարքին ձեռնտու կլինի թափանցիկություն ցուցաբերել՝ գաղտնի բիզնես գործարքներից և կոռուպցիայի մեղադրանքներից խուսափելու համար:

Այս կալվածքների ակնկալվող վերադարձը շատ դրական զարգացում է, քանի որ թուրքական կառավարությունը հազվադեպ է համաձայնել հայ սեփականատերերին վերադարձնել տասնամյակներ առաջ բռնագրավված նրանց կալվածքները: 2011 թվականին Թուրքիայի կառավարությունը հայտարարեց, որ հայկական, հունական և հրեական բարեգործական հիմնադրամներից բռնագրավված կալվածքները կա՛մ կվերադարձնի նրանց, կա՛մ փոխհատուցում կվճարի կալվածքների արժեքի համար, եթե դրանք վաճառվել են երրորդ անձանց։

Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ մի շարք կալվածքներ վերադարձվեցին այս փոքրամասնություններին, կառավարությունը դադարեցրեց գործընթացը, թեև որոշ դատական գործեր դեռևս ընթացքի մեջ են: Ես դիտարկում եմ Թուրքիայի ջանքերը՝ վերադարձնելու բռնագրավված հայկական կալվածքները, որպես իրենց պատմական հանցագործությունները մաքրագործելու միջոց: Թեև մենք պետք է զգուշանանք թուրքական նման խորամանկ հնարքներից, բայց պետք է օգտվենք բոլոր հնարավորություններից՝ վերականգնելու Ցեղասպանության ժամանակ մեր կորցրածի՝ տարածքների, կալվածքների և այլ ունեցվածքների մի մասը: Եվ այն, ինչ մենք չենք կարող վերականգնել, պետք է դրանց համար փոխհատուցում ստանանք: Ահա թե ինչու հայ ժողովուրդը չպետք է երբեք մոռանա անցյալի անարդարությունները և անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանի իր կորուստների հիշողությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ոչինչ առհավետ կորած չէ: Պատմությունն անսպասելի շրջադարձեր կունենա, և ոչ ոք չգիտի, թե երբ իրավիճակը կփոխվի հօգուտ մեզ: Սակայն, եթե մենք ինքներս հրաժարվենք մեր պահանջներից, դրանք ընդմիշտ կկորցնենք:  

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունըՌաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն ենԿանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվելԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին չի կարողացել ստանալ հրթիռի արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներԵկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր ՎրթանեսՄասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայիՈղբերգական դեպք Կոտայքում․ «Firebird» ԱԲ գործարանի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից ընկել է և մահացելՄարսելում զանգվածային միջոցառումները արգելվել են անկարգությունների պատճառով Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրըTelegraph. Մեծ Բրիտանիան նպատակ ունի առաջնահերթ մուտք ունենալ ԵՄ արհեստական ​​բանականության շուկաԿոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոնՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել ՀայաստանըԵրևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՌուբիոն խոստովանել է, որ Ուկրաինական հակամարտությունը հեշտ չէ լուծելCBS. ԱՄՆ-ը առայժմ չի զրկի ուկրաինացի փախստականներին երկրում մնալու իրավունքիցՍևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ ՓաշինյանԾննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգվածՈւկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներինԲոլսոնարոյի որդուն կասկածում են փողերի լվացման մեջԾեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՀյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվելՎարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտԱրաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարՓրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՌուբիոն կոչ է արել Զելենսկիին կենտրոնանալ հակամարտության դադարեցման վրաՄրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքըՏիչինայի փողոցին հարակից ջրատարից փրկարարները դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասինՀամբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՖրանսիայի արդարադատության նախարարը հոկտեմբերի 17-ի անկարգությունները որակել է իշխանությունների ձախողումՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասինՌուբիո. Թրամփի՝ Ուզբեկստան այցը կքննարկվի 2027 թվականին«Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարումԹրամփի խորհրդականը հայտարարել է, որ Զելենսկու շրջապատը շահույթ է ստանում հակամարտությունից Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններինՍարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. armsport.amՌուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել ենԱրաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ ՊապոյանՖրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ ԾառուկյանԳլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինՓաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ ՎանոյանինՇիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՖրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը
Ամենադիտված