Թուրքիայի խորհրդարանը կարող է փակ նիստ գումարել «Իսրայելի ռազմագործողությունները» թեմայով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երկրի խորհրդարանի Գլխավոր խորհրդի նիստում կներկայացնեն Իսրայելի ռազմագործողությունների և Մերձավոր Արևելքի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաև պատերազմի ռիսկերը, գրում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ տվյալ միջոցառումն իրականացվելու է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնակարգի 59-րդ կետի համաձայն:
Թուրքական մեդիայում ընդգծվում է, որ նիստը նախատեսվում է անցկացնել փակ ֆորմատով, սակայն դրա մասին որոշումը կայացվելու է տեղում՝ նիստի մեկնարկից հետո:
Շեշտվում է նաև, եթե հանդիպումն անցկացվի փակ ֆորմատով, դրա ընթացքում ընդունված ամփոփագրերը և արձանագրությունները կարող են հրապարակվել մինչև 10 տարի հետո: