Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով «Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում Երկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան Սեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքները Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը Կրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվել Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.Բադալյան ՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ադրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում է Արհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համար 

Ազատազրկված կանանց բուժսպասարկումն իրականացնող բուժանձնակազմն ապահովված չէ աշխատանքային պայմաններով. ՀԿ

Իրավունք

Վերջին ամիսներին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած այցելությունների ժամանակ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն արձանագրել է, որ հիմնարկի վարչական շենքում կատարվող վերանորոգման պատճառով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանմանը ժամանակավորապես հատկացվել է կացարանային տեսակի մասնաշենքերից մեկի առաջին հարկի սենյակներից մեկը։

ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Կացարանային մասնաշենքը նախատեսված է ցածր անվտանգության գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող կանանց համար և գտնվում է ոչ բարվոք վիճակում։

Մասնավորապես արձանագրել է, որ սենյակում տիրող բարձր խոնավությունը և ոչ բավարար սանիտարահիգիենիկ պայմանները մտահոգիչ են ոչ միայն ստորաբաժանման աշխատակիցների առողջության, այլև դեղորայքի և բժշկական կամ այլ բնույթի աշխատանքային փաստաթղթերի պահպանման համար։

Արձանագրել է նաև, կացարանային շենքի տվյալ հատվածն ապահովված չէ համացանցային հասանելիությամբ։ Ավելին, ստորաբաժանումը տվյալ պահին ապահովված չէր համակարգչով և տպիչ սարքավորմամբ։ Գրագրությունը բուժանձնակազմի կողմից կատարվել է ձեռագիր տարբերակով, ինչը դժվարություններ է առաջացնում աշխատանքային բնականոն գործունեությունը և փաստաթղթաշրջանառությունն արդյունավետ ձևով կատարելու հարցում։

Ելնելով վերագրյալից՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն գրությամբ դիմել է Առողջապահության և Արդարադատության նախարարություններին՝ առաջարկելով իրենց լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել։ Մասնավորապես, առաջարկել է․

Նախքան հիմնարկի վարչական շենքի վերանորոգման ավարտը ստորաբաժանմանն այնպիսի աշխատանքային սենյակ հատկացնել, որը կունենա բավարար պայմաններ և վտանգ չի ներկայացնի ստորաբաժանման աշխատակիցների առողջության, ինչպես նաև դեղորայքի և բժշկական կամ այլ բնույթի աշխատանքային փաստաթղթերի պահպանման տեսանկյունից։

Ստորաբաժանմանը հատկացված աշխատանքայի սենյակն ապահովել համացանցային հասանելիությամբ։

Քայլեր ձեռնարկել՝ ստորաբաժանմանը համակարգիչ և տպիչ սարքավորում հատկացնելու ուղղությամբ՝ աշխատանքային բնականոն գործունեությունը և փաստաթղթաշրջանառությունն արդյունավետ ձևով կատարելու համար։

Արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ Կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 614-Ն որոշմամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին է ճանաչվել Առողջապահության նախարարությունը: Հետևաբար գրությամբ բարձրացված հարցերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ առաջարկվող լուծումները դուրս են իրենց իրավասությունների շրջանակներից:

Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բոլոր բժշկական ստորաբաժանումները, այդ թվում` «Աբովյան» ստորաբաժանումը, ապահովված են համակարգիչներով և տպիչ սարքավորումներով: Տեղեկացրել են նաև, որ համաձայն Կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 614-Ն որոշման՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումների համար նախատեսված տարածքները պետք է տրամադրվեն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին: Շրջանառվել է Կառավարության որոշման նախագիծ՝ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին: Հանձնելու պարագայում նշված տարածքներում շինարարական, վերանորոգման աշխատանքները, համացանցի հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ գույքով ապահովումը կիրականացվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Այնուամենայնիվ, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի մոտեցումն այն է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող գերատեսչությունների փոփոխությունը չպետք է հանգեցնի այնպիսի իրավիճակի, որ ազատազրկված կանանց բժշկական սպասարկումն իրականացնող բուժանձնակազմի կարիքներն անտեսվեն, ինչի հետևանքով նրանք զրկվում են աշխատանքային բնականոն և արդյունավետ ընթացք ապահովող պայմաններից։

Հետևաբար «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ մինչև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի վերանորոգման ավարտը պետք է համատեղ ջանքեր գործադրել և հիմնարկում գործող բժշկական ստորաբաժանմանն այնպիսի աշխատանքային սենյակ հատկացնել, որը վտանգ չի ներկայացնի բուժաշխատողների առողջության, դեղորայքի և բժշկական կամ այլ բնույթի աշխատանքային փաստաթղթերի պահպանման տեսանկյունից։

Այդ սենյակի պայմանները պետք է այնպիսին լինեն, որ հնարավոր լինի ապահովել համացանցային հասանելիությունը, գործարկել համակարգիչը և տպիչ սարքավորումը՝ աշխատանքային բնականոն գործունեությունը և փաստաթղթաշրջանառությունն արդյունավետ ձևով կատարելու համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը
Ամենադիտված