Նիկոլ, հանցակից ես Արցախում կատարված Ցեղասպանությանը․ Սրբազան պայքարի աջակիցներ
ՀասարակությունՆիկոլ, հանցակից ես Արցախում կատարված Ցեղասպանությանը։ Այս մասին հայտարարում են Բագրատ Սրբազանի աջակիցները։
«Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենակիցների իրավունքները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում։ Մենք պահանջում ենք նրանց ազատել ու վերադարձնել Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել լինել երաշխավորը Արցախի Հանրապետության, սական իշխանությունը որևէ քայլ չի արել այդ պարտավորությունները կատարելու ուղղությամբ»,- ասում են Սրբազան պայքարի մասնակիցները, որոնք այս պահին Գլխավոր դատախազություն շենքի դիմաց են։