Հայաստանի սահմանին ԵՄ առաքելության տեղադրումը ավելի է սրում իրավիճակը. Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը բողոքել է
Արտաքին Քաղաքական
ԵՄ առաքելության՝ Հայաստանի տարածքում պայմանական սահմանն գտնվելը ավելի է սրում իրավիճակը։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վալիևը այցով գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հետ հանդիպմանը, գրում է APA-ն։
Գլխավոր շտաբի պետը հատկապես ընդգծել է, որ ակտիվացմանը հանգեցրել են Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի սահմանին, ինչպես նաև Հայաստանի իբրև թե «զինումը» տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի կողմից խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի համար՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը