Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Կաքավաձոր տանող ճանապարհը
ՀասարակությունՀիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը:
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը։
Երկարությունը 5.7կմ է։ Շինարարական աշխատանքները կատարում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։ Այժմ կատարվում են քանդման, հողային աշխատանքներ, տեղադրվում է նաև ավազակոպճային շերտ։
Ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։ Ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով հիմքի շերտերը և երկշերտ ասֆալտբետոնե պատվածք։
Կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, կիրականացվի կողնակների ամրացում ու հարթեցում, կկառուցվեն հենապատեր, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,-ասված է հայտարարության մեջ։