Իրանում պատգամավորները խնդրել են վերանայել միջուկային զենքն արգելող դոկտրինը
ԻրանԻրանի խորհրդարանի անդամ Հասանալի Էխլաքի Ամիրին կոչ է արել վերանայել պաշտպանական դոկտրինը, որն արգելում է միջուկային զենքը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
«Այս պահին, երբ կոռումպացված և յուրացնող Սիոնիստական ռեժիմը կտրել է մարդկայնության կապերը, և Եվրոպայի ու Ամերիկայի միջազգային կազմակերպություններից և երկրներից ոչ մեկը չի կարող վերահսկել այս «շանը»։ Ես խնդրում եմ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին քննարկման օրակարգ մտցնել Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինի հնարավորինս արագ վերանայման մասին»,- ասել է նա։
Երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից հաստատվելուց հետո նորացված դոկտրինը պետք է ներկայացվի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։