Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «Գազելի» վթարի հետևանքով 7 տուժածներից մեկն անչափահաս է
ՀասարակությունԵրևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, հոսպիտալացվել է 8 անձ, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
7 տուժածից մեկն անչափահաս է: Բժիշկները տուժածների առողջական վիճակն այս պահին գնահատում են ծանր:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք։