Ինչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղայի կյանքից զրկման պատճառը․ նախնական արդյունքներ․ ArmLur (տեսանյութ)
ՀասարակությունԴպրոցներում երեխաների առեղծվածային մահվան դեպքերը շարունակում են խիստ մտահոգությունների տեղիք տալ։ Ինչ հանգամանքներում են երեխաները մահանում․ եթե, ըստ ծնողների, չունեն որեւէ առողջական խնդիր, գրում է ArmLur-ը:
Հոկտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոլեյբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը, հանկարծամահ է եղել:
Մահացածը 15-ամյա Դավիթն է:
Դեպքի առթիվ կրկին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որոնց արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիները։
ArmLur.am-ը կատարվածի մասին զրուցել է դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանի հետ, ով արդեն իսկ հարցաքննվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։