Արմեն Գեւորգյանը Ստրասբուրգում կմասնակցի Հանուն ժողովրդավարության համաշխարհային ֆորումին
ՔաղաքականՀայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը մեկնում է Ստրասբուրգ:
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
- Հանուն ժողովրդավարության համաշխարհային ֆորումին մասնակցելու համար 2024 թվականի նոյեմբերի 5-9-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանին:
- Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: