Քրեակատարողական ծառայությունում ատեստավորումը հաղթահարել է 31 ծառայող
ՀասարակությունԱրդարադատության նախարարի տեղակալ, Քրեակատարողական ծառայությունում ատեստավորման հանձնաժողովի նախագահ Լևոն Բալյանը հետևել է ծառայողների ատեստավորման ընթացքին: 4 փուլերի արդյունքում՝ 36 ծառայողից ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել է 31 հոգի:
Ըստ ատեստավորման արդյունքում հավաքած միավորների կհաշվարկվի նրանց տրվելիք ամսական հավելավճարի չափը։
Ատեստավորմանը մասնակցելու համար դիմել էին գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողները։
Հանձնաժողովի կազմում են եղել նաև Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբան Արման Թադևոսյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ նախագահ Նարե Հովհաննիսյանը: