«Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական
Հասարակություն«Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական։
Այն տրվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։
Սա կարևոր ձեռքբերում է ընկերության զարգացման, թռիչքների ուղղությունների ընդլանյման համար, հայտնում են ավիաընկերությունից․
«Արդեն դեկտեմբերի 20-ից կբացվի ԵրևանԴելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։ Հաջորդ տարի սպասում են նոր ու հետաքրքիր ուղղություններ։
Առաջիկայում նախատեսվում է նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները ժամանակավորապես կդադարեցվեն»։