Անթալիայի օդանավակայանում ծննդաբերած ու նորածնին լքած 18-ամյա ռուս աղջիկը ձերբակալվել է
ԱյլԹուրքիայի իշխանությունները ձերբակալել են Անթալիայի օդանավակայանում նորածին երեխային թողած ռուս կնոջը և նրա դեմ քրեական գործ հարուցել։ Ինչպես ТАСС-ին հայտնել են Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից, ձերբակալվել է նաև կնոջ մայրը։
«Գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Անթալիայում ձերբակալվել է 2006 թվականին ծնված ՌԴ քաղաքացի, ով հոկտեմբերի 13-ին տեղի օդանավակայանում լույս աշխարհ է բերել երեխային և նրան թողել տարածքներից մեկում, իսկ հետո փրձել է թռչել Ռուսաստան։ Օդանավակայանի աշխատակիցների կողմից երեխային հայտնաբերելուց հետո նշված ռուս կինը և նրա մայրը ձերբակալվել են տեղի իրավասու ծառայությունների կողմից, և այս փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել»,- հայտնում է դիվանագիտական առաքելությունը։
Աղբյուր` Փաստինֆո