Քասախում տեղի ունեցած ողբերգության պատճառը նախնական վարկածով շմոլ գազից թունավորումն է
ՀասարակությունԿոտայքի մարզի Քասախ գյուղում մեկ անձի մահվան և երկու անձի ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխման դեպքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
«Դեպքի վայրի զննություն է իրականացվել, այս պահին ակտիվ նախաքննություն է իրականացվում, դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, դեպքի հանգամանքները պարզվում են»,–հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
NEWS.am-ի տեղեկություններով, նախնական վարկածով շմոլ գազից թունավորում է տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին առավոտյան Քասախ գյուղի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մեկ անձի դի, երկու անձ էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։