Վերաքննիչ դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը Նաիրի Հոխիկյանի դեմ
ՔաղաքականՎերաքննիչ քաղաքացիական դատարանը ամբողջությամբ մերժել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցը Նաիրի Հոխիկյանի դեմ և համարել անհիմն։ Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ 2023-ի սեպտեմբերի 20-ին, երբ Ադրբեջանը ահաբեկչական հարձակում էր սկսել Արցախի վրա, ՀՀ ԱԺ նախագահը զբաղված էր իմ դեմ դատական հայց ներկայացնելով՝ իրեն իբր թե վիրավորելու համար։ Դատական հայցի հիմքում ավելի վաղ հարցազրույցի ժամանակ իմ արած արտահայտությունն է եղել, որտեղ ես Ալեն Սիմոնյանին անվանել եմ «պոռնոդերասան, որ մինչև պաշտոնյա դառնալը տարբեր ֆիլմերի մեջ էր խաղում․․․»։
«Թեպետ Ալենի մասնակցությամբ բաց, կիսամերկ, սեռական հարաբերությունների 18+ տեսարաններով ֆիլմեր կան համացանցում, բայց ամեն դեպքում ԱԺ նախագահը վիրավորվել էր իմ խոսքից։
Հայ իրականության ամենապրոֆեսիոնալ և ազգային մտածողությամբ փաստաբաններից մեկի՝ Փաստաբան Լուսինե Վիրաբյանի հմուտ աշխատանքի շնորհիվ Առաջին ատյանի դատարանը ամբողջությամբ մերժել էր Ալենի հայցը, որից հետո Ալեն Սիմոնյանի փաստաբանական թիմը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն էլ 2024թ․ հոկտեմբերի 14-ի որոշմամբ նույնպես մերժել է Ալենին։
Ես մեկնաբանություններից զերծ կմնամ, իսկ դուք ձեր եզրակացություններն արեք»,-նշել է Հոխիկյանը։