Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում» Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին «Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր 

Արևմուտքը հետխորհրդային պետություններին մղում է բախումների. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմուտք-Ռուսաստան հակասությունների սրման գլխավոր կետը շարունակում է մնալ Ուկրաինան, սակայն լարվածության տարածման պոտենցիալ նախադրյալներ կան հետխորհրդային մյուս երկրներում։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ ինչպես Ուկրաինայից, այնպես էլ արևմտյան այլ երկրներից հայտարարություններ էին հնչում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու շուրջ։ Ճիշտ է՝ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո հետխորհրդային երկրներին դեռևս հաջողվել է զերծ մնալ Ռուսաստանի և Արևմուտքի բախման գոտում հայտնվելուց, բայց, միևնույն ժամանակ, չի բացառվում նման հեռանկարը, քանի որ հող է նախապատրաստվում նոր լարվածության օջախ ստեղծելու համար։
 
Ու այս պետությունների համար լուրջ խնդիր է նաև հասարակության ներսում նկատվող երկփեղկվածությունը և բևեռացման խորացումը, քանի որ արևմտամետների ու ռուսամետների ռադիկալացումը կարող է նույնիսկ քաղաքացիական բախումների առիթ տալ։ Ներհասարակական տրամադրությունների առումով հետաքրքրական է դիտարկել Մոդլովայում տեղի ունեցող ընտրական գործընթացը։ Չնայած գործադրված մեծ ջանքերին՝ գործող նախագահ Մայա Սանդուն այդպես էլ չկարողացավ հաղթահարել 50 տոկոսի շեմը՝ ստանալով ձայների 42 տոկոսից մի փոքր ավելին: Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։
 
Բայց արդեն փորձագետների կողմից արվող վերլուծությունները վկայում են այն մասին, որ Մոլդովայի արևմտամետ նախագահի կողմից տարվող քաղաքական գիծը ժողովրդի մեծամասնության հավանությանը չի արժանանում։ Եվ պատահական չէր, որ նախագահական ընտրություններին զուգահեռ հանրապետությունում անցկացվող եվրաինտեգրման հանրաքվեն նույնպես հաստատեց այդ պատկերը։ ԵՄ-ին ինտեգրվելու օգտին քվեարկողների թիվը հազիվ անցավ 50 տոկոսը՝ 12 հազար ձայնի տարբերությամբ, և դա՝ նույնիսկ այն պարագայում, երբ խոսվում է կասկածելի հաշվարկի ու մոլդովական սփյուռքի ձայների ներգրավման մասին։ Այս պատկերը ցույց է տալիս, որ Արևմուտքը չի կարող վստահ լինել, որ մոլդովացիներն իրենց ապագան տեսնում են հենց եվրաինտեգրացման ծրագրերի շրջանակներում։
 
Իրավիճակը բարդ է նաև Վրաստանի պարագայում՝ հատկապես որ Արևմուտքից պարբերաբար այդ երկրին Ռուսաստանի դեմ գործողություններում ներգրավվելու փորձեր են կատարվում։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունները խոստանում եմ վճռորոշ նշանակություն ունենալ՝ մասնավորապես այդ երկրի արտաքին քաղաքական կուրսի համար։ Վրաստանում իշխող «Վրացական երազանքը» փորձում է երկիրը զերծ պահել աշխարհաքաղաքական ցնցումներից, իսկ ընդդիմությունը ձգտում է Վրաստանը տանել եվրատլանտյան ինտեգրացիայի ճանապարհով։ Բայց 2008 թվականին ռուս-վրացական պատերազմը արդեն իսկ ցույց է տվել, որ Արևմուտքն առաջնորդվում է միայն Ռուսաստանին վնասելու իր շահերով, իսկ Վրաստանի շահերն իրեն շատ քիչ են հետաքրքրում։ Այս տեսանկյունից հետաքրքիր բացահայտում է կատարել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին՝ հայտարարելով, որ Արևմտյան երկրներից մեկը ներկայացնող բարձրաստիճան մի պաշտոնյա Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն առաջարկել է երեք-չորս օրվա պատերազմ սկսել ընդդեմ Ռուսաստանի։
 
Եվ երբ Ղարիբաշվիլին էլ հակադարձել է, թե երեք-չորս օրվա պատերազմի համար վրացիները կոչնչանան, այդ պաշտոնյան պատասխանել է, թե վրացիները 3-4 միլիոն են, երեք-չորս օրում բոլորին չեն կոտորի։ Այս ամենը ցույց է տալիս, որ Արևմուտքի համար առաջնային խնդիր է Վրաստանի «վրայով» դեպի Հայաստան անցում կատարելը և հակառուսական գործողությունների մղելը, հատկապես որ ՀՀ իշխանությունները պատրաստ են պատեհ առիթի նետվել Արևմուտքի գիրկը՝ նույնիսկ առանց որևէ խոստումի։ ՀՀ իշխանություններին հաջողվել է տևականորեն հակառուսական տրամադրություններ սերմանել մեր հասարակության շրջանում։ Ըստ այդմ, ինչպես առիթ ունեցել ենք նկատել, աճող ձախողումների ֆոնին Արևմուտքի համար մեծանում է Նիկոլ Փաշինյանի «գինը»: Իսկ թե այս հյուսվող հանգույցն, ի վերջո, ինչ հետևանքների կարող է հանգեցնել, նույնիսկ սարսափելի է մտածել։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում
Ամենադիտված