Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 

Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը էյֆորիայի մեջ են Ալիևի հետ հանդիպումից․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո Երեւան վերադառնալուն պես Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության որոշ անդամներ ուրբաթ երեկոյան շտապել են խորհրդարան՝ «գլխապտույտ» հաջողությունների մասին տպավորություններով կիսվելու թիմի հետ։ ՔՊ-ական պատգամավորներից ոմանք մեզ հետ մասնավոր զրույցում այդպես էին բնորոշում Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի  պահվածքը։ «Այնքան խանդավառված էին, այնքան տպավորված, կարելի է կարծել, որ սաղ հարցերը տեղն էին գցել, մեր կորուստները` հետ բերել»,- զարմացած պատմեց մեր աղբյուրը՝ շարունակելով, որ Ալիեւն անգամ թղթի վրա խոստացածն է դրժում, ուր մնաց թե բանավոր պայմանավորվածությունները հարգի, եթե անգամ այդպիսիք եղել են, եւ դա մեր օգտին է։

Նիկոլ Փաշինյանը ոգեւորված ներկայացրել է, որ վերջապես հաջողվել է անցնել «տետ ա տետ» ֆորմատին, չնայած որ թե՛ ռուսական կողմը, թե՛ Արեւմուտքն ամեն ինչ անում էին, որ միջնորդություն ստանձնեին։ Մինչդեռ երկկողմ  ֆորմատը, ըստ Փաշինյանի, այլեւս հնարավորություն չի տա որեւէ երրորդ կողմի` իր շահերից ելնելով, տորպեդահարել բանակցությունները։ Կարելի է կարծել, որ տետ ա տետ հանդիպումների ժամանակ ինքը կարողանում է որեւէ բան անցկացնել եւ Հայաստանի շահերն առաջ տանել:

Փաշինյանն ասել է, որ Ալիեւի հետ մի շարք հարցերի շուրջ կարեւոր քննարկումներ է ունեցել, անդրադարձել են կոմունիկացիաների ապաշրջափակմանը, իսկ ավելի կոնկրետ՝ բեռնափոխադրումների վերականգնմանը, ինչն ամենից շատ է ոգեւորել թե՛ Փաշինյանին, թե՛ Արարատ Միրզոյանին, եւ նրանք ՔՊ-ականներին վստահեցրել են՝ եթե դա տեղի ունենա, Հայաստանը մոտ ապագայում կծաղկի տնտեսապես, ու մարդիկ գոհ ու երջանիկ կլինեն։ Ասել են, թե նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սկսեն գործարկել բեռնափոխադրումները՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծով։ Ու թեեւ պարզ է, որ այդ ուղին բացառապես թուրք-ադրբեջանական շահերից է բխում, բայց վարչապետ-ԱԳ նախարար զույգն այդ փաստից էյֆորիկ տրամադրության մեջ է եղել:

Փաշինյանն ասել է, որ Ալիեւի հետ 1.5 ժամանոց բանակցությունների ընթացքում քննարկել են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը: Նա չի թաքցրել, որ այս հարցում առաջընթաց չկա, Ալիեւը պնդում է՝ կստորագրենք, երբ բոլոր չհամաձայնեցված դրույթները համաձայնեցվեն, ընդ որում, ըստ մեր աղբյուրի, ՔՊ-ում խոսակցություններ կան, որ չհամաձայնեցված դրույթներից մեկը վերաբերում է Հայաստանի ապառազմականացման պահանջին, այսինքն` բանակի ոչնչացմանը։ Փաշինյանը չի թաքցրել, որ իր համար ակնհայտ է, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագիրը դժվար թե ստորագրվի։ 

Պատմել է, որ քննարկել են սահմանազատումը շարունակելու հարցը, բայց չի ասել, թե հաջորդը որ հատվածն է «սահմանազատվելու», միայն, որպես մեծագույն ձեռքբերում, գլուխ է գովել, թե ինչ հաջողության է հասել: Խոսքն այն մասին է, որ երբ հիշեցրել են, որ Ադրբեջանում կանոնակարգը նույն ընթացակարգերով չի անցնում, մինչդեռ Հայաստանում ԱԺ-ն արդեն վավերացրել է, Ալիեւն ասել է` փոխվարչապետը ստորագրել է, հերիք չէ՞, ինչին Փաշինյանը հակադարձել է, որ իր` Ալիեւի ստորագրությունն է հարկավոր, եւ բանակցություններից շատ չանցած հայտարարվել է, որ սահմանազատման կանոնակարգը ստորագրել է նաեւ Ալիեւը։

Բաքվում նոյեմբերի կեսերին սպասվող COP-29 միջոցառմանը ՀՀ պաշտոնյաների մասնակցությանն էլ է անդրադարձ եղել: Արտգործնախարարի եւ Փաշինյանի պատմելով` իրենք Ալիեւին ասել են, որ պետք է Ադրբեջանից քայլ արվի՝ գերիների հանձնման կամ խաղաղության պայմանագիրը չհամաձայնեցված կետերով ստորագրելու տեսքով, որ ՀՀ պաշտոնյաները համաձայնեն ընդունել Բաքու մեկնելու հրավերը: Սակայն պայմանագրի մասով Ալիեւն անդրդվելի է մնացել, իսկ գերիների հետ կապված պատասխանել է, որ կմտածի։ Ի դեպ, խոսքը գնացել է միայն 20 թվի պատերազմից հետո գերեվարված հայաստանցի զինվորների մասին:
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ինչպես Փաշինյանն է նշել, կայացել է գագաթնաժողովի դահլիճի կողքի սենյակում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել
Ամենադիտված