Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 

Վրաստանում հեղափոխության մեկնարկը տրված է. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

Ընտրության արդյունքների հրապարակումից գրեթե մեկ օր անց հանդիպելով խորհրդարան անցած չորս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց համընդհանուր հանրահավաքի անցկացման մասին։ Հանրահավաք կարող էր տեղի ունենալ նաեւ ընտրությունների օրը, երեկոյան, նաեւ՝ հաջորդ օրը, բայց վրացական ընդդիմությունը մի տեսակ հանկարծակիի էր եկել պաշտոնական արդյունքներից, նրանք սպասում էին հեշտ հաղթանակ` համոզված, որ իշխող «Վրացական երազանքը» հազիվ 40 տոկոս ձայն կհավաքի։ «Ես չեմ ճանաչում այս ընտրությունները, այս ընտրությունները ճանաչել չի կարելի, ճանաչել այս ընտրությունները՝ նշանակում է ճանաչել Ռուսաստանի մուտքը (նկատի ունի Վրաստան)»,- համատեղ բրիֆինգի ժամանակ հայտարարեց Զուրաբիշվիլին եւ դիմելով ամերիկյան ու եվրոպական գործընկերներին` կոչ արեց օգնել վրաց ժողովրդին՝ պաշտպանելու իր ընտրությունը եւ ոչ թե կապեր հաստատել ապօրինի իշխանության հետ։


Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքում հաղթող է ճանաչվել իշխող «Վրացական երազանք, ժողովրդավարական Վրաստան» դաշինքը, որը ստացել է 54 տոկոս կամ 150 մանդատից 89-ը։ Խորհրդարան են անցել եւս 4 ընդդիմադիր կուսակցություններ՝ ընդհանուր ստանալով 69 մանդատ։ Ընդդիմության ներկայացուցիչները միանգամից հայտարարեցին, որ չեն ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որ Վրաստանի իշխանությունները վրաց ժողովրդից գողացել են նրա ընտրությունը, նրա հաղթանակն ու իշխանությունը, գողացել են նրա եվրոպական երազանքը՝ եվրոպական ընտանիքի անդամ դառնալու, եւ փորձելու են կառուցել միակուսակցական, դիկտատորական Վրաստան՝ այն գցելով Ռուսաստանի ոտքերի տակ։ 

Ընդդիմադիր «Միասնություն- ազգային շարժում» կուսակցության փոխնախագահ Խատիա Դեկանոիձեն հայտարարում է․ «Այս երկրում այլեւս ընտրություններ չեն լինի, կա՛մ մենք կհասկանանք դա, կա՛մ նրանք, ովքեր կընդունեն դրանք (նկատի ունի ընտրության արդյունքները), նույնպես կկալանավորվեն»։ ԵՄ անդամ տարբեր երկրների, հատկապես մերձբալթյան երկրների տարբեր խորհրդարանականներ արդեն հասցրել են Վրաստանին դուրս դնել Եվրոպայից, եթե ընտրության արդյունքները չվիճարկվեն, եւ տեղի չունենա իշխանության փոփոխություն։
Միջազգային դիտորդական առաքելություններն ավելի զգուշավոր են․ ԵԱՀԿ-ն փաստացի ճանաչել է ընտրությունները եւ դրանց արդյունքում ձեւավորված իշխանությունը։ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պասկալ Ալիզարդը, խոսելով ընտրական գործընթացի ժամանակ տեղ գտած մի շարք խախտումների, այդ թվում՝ ընտրողների կամքի վրա բռնանալու, ընտրության գաղտնիության խախտման արձանագրված դեպքերի մասին, միաժամանակ նշել է, որ ընտրությունները, ընդհանուր առմամբ, լավ էին կազմակերպված, բայց որ ամենակարեւորն է` անկեղծ հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր իշխանությունը կկարողանա հաղթահարել երկրի առջեւ կանգնած մարտահրավերները, հատկապես կապված երկրի` Եվրամիությանն անդամակցության հետ։ «Ժողովրդավարությունը, իսկապես, զարգացման գործընթացի մեջ է»,- ասել է եվրոպացի դիտորդը։ Սա շատ նման է ԵԱՀԿ-ի կողմից նախկինում Հայաստանում իրականացված դիտորդական առաքելությունների եզրակացություններին, երբ արձանագրելով բազմաթիվ ընտրախախտումներ, միեւնույն ժամանակ ասում էին, որ, չնայած արձանագրված ընտրախախտումներին, դրանք մի քայլ առաջ էին դեպի ժողովրդավարություն։ ԵԽԽՎ դիտորդական առաքելության հրապարակած զեկույցն անհամեմատ ավելի կոշտ էր, իսկ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստացավ, որ իրենք վերջնական տեսակետ կարտահայտեն նոյեմբերին՝ Բուդապեշտում կայանալիք ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական հավաքի ժամանակ։

ԵՄ իշխանություններն առայժմ չեն շտապում հայտարարել, որ չեն ճանաչում ընտրության արդյունքները եւ դրանց արդյունքում ձեւավորված իշխանություններին, ավելին` Շառլ Միշելը կոչ է արել Վրաստանի իշխանություններին՝ ինքնուրույն հետաքննել արձանագրված ընտրախախտումների դեպքերը եւ վերացնել դրա հետեւանքները, ինչպես նաեւ վերահաստատել ԵՄ անդամ դառնալու Վրաստանի ընտրությունը։ Թե ինչպես պետք է Վրաստանի իշխանություններն ուղղեն կատարված ընտրախախտման հետեւանքները, այնքան էլ պարզ չէ։ Դրա համար երկու միջոց կա` հրաժարական ներկայացնել կամ նոր ընտրություններ կազմակերպել․ երկուսն էլ այս պահին իրատեսական չեն։

Հիմա գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք Վրաստանի ընդդիմությանը կհաջողվի փողոցով իշխանափոխություն իրականացնել, որին նրանք պատրաստվել էին բավական երկար եւ հանգամանալից։ Խնդիրն այն է, որ Վրաստանը հիմա այն վիճակում չէ, որ շատ հեշտ հնարավոր լինի ստիպել իշխանությանը՝ հրաժարական տալ, գունավոր հեղափոխություն բեմադրել։ Ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանի կամ նույն 2004 թվականի Վրաստանի, ներկա իշխանություններն ունեն հանրային աջակցություն, նրանց իշխանությունը հենված չէ բացառապես պետական ապարատի լոյալության եւ ոստիկանական բռնությունների վրա։ Գործող իշխանությունը ցույց է տվել, որ կարող է փողոց հանել ավելի շատ մարդ, քան ընդդիմությունը՝ թեկուզ նաեւ վարչական ռեսուրս կիրառելով։ Ճնշման միջոցով հեղաշրջում իրականացնելու փորձը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների եւ նույնիսկ՝ քաղաքացիական պատերազմի, ինչի փորձը Վրաստանն ունի։ Եվ եթե այդ դիմակայության ժամանակ ընդդիմությունը ստանա Արեւմուտքի աջակցությունը, իսկ իշխանությունն աջակցության համար դիմի Ռուսաստանին, այ, սա իսկապես կլինի Վրաստանում երկրորդ ճակատ բացել, ինչից այդքան զգուշանում էին Վրաստանի իշխանությունները։ Բայց Վրաստանը ո՛չ առաջինն է եւ ո՛չ էլ վերջինը, որտեղ իշխանության համար եւ տարբեր աշխարհաքաղաքական բեւեռների միջեւ պայքարը հանգեցրել է ներքին բախումների եւ անդառնալի կորուստների։ Հույս ունենանք, որ մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանը եւ նրա ժողովուրդը կկարողանան հաղթահարել այս մի փորձությունը եւս։

ՀԳ․ Վրաստանի խորհրդարան անցած չորս ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ, չճանաչելով ընտրությունների արդյունքները, մտադիր չեն վերցնել մանդատները եւ գնալ խորհրդարան՝ դրանով առաջացնելով սահմանադրական ճգնաժամ եւ նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն։ Այդ նույն բանը նրանք հայտարարում էին նաեւ հինգ տարի առաջ, բայց, ի վերջո, գնացին խորհրդարան, երբ փողոցային պայքարը մարեց։ Տեսնենք, թե այս անգամ որքան հետեւողական կլինեն նրանք։

Ավետիս Բաբաջանյան
Թբիլիսի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել
Ամենադիտված