Սա լինի Ձեր վերջին համարձակությունը ընդհատելու իմ ելույթը․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականին
Տեսանյութեր«Հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել էր պինցետով, քաշած արաղով, օտար անձնագրերով մարդկանց կոշիկները լիզելու պատկերացումներով, մեկ այլ ընտրական գործընթացներում ինքնակոչ կերպով իրեն չոբանի շուն հռչակած Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ։ Այդ ժամանակ, երբ տեսան քարոզարշավը տապալում են, չեն կարող հանրաքվեով ունենալ իրենց ցանկալի արդյունքները կառավարությունն անհիմն կերպով խախտելով սահմանադրությունը հայտարարել է արտակարգ դրություն և չեղարկել է սահմանադրությունը»,- այս մասին այսօր ԱԺ-ում ԸՕ լսումների ժամանակ իր ելույթում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Ելույթն ընդհատեց նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը․ «Պարոն Ղազարյան, պարոն Ղազարյան, ներողություն եմ խնդրում, բայց վիրավորական արտահայտությունն անթույլատրելի է»։
Ղազարյանն արձագանքեց դիտողությանը․ «Սա լինի Ձեր վերջին համարձակությունը ընդհատելու իմ ելույթը։ Իմ ժամը վերականգնեք»,- ասաց նա։