Որևէ ընդդիմադիր ավագանու անդամ չներկայացրեց նախագիծ, որ ամբողջ Տորք Անգեղ այգին ընդգրկեն կանաչ գոտու տարածք՝ որպես այգի․ Չախոյան
ԲլոգոսֆերաԱյսօրվա Երևան քաղաքի ավագանու նիստին որևիցե ընդդիմադիր ավագանու անդամ չներկայացրեց նախագիծ, որ Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծում փոփոխություններ իրականացնել, որ ամբողջ Տորք Անգեղ այգին ընգրկեն կանաչ գոտու տարածք որպես այգի, որ ոչ ոք չկարողանա տարածքը սեփականաշնորհի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։
«Հիշեցնեմ՝ հոկտեմբերի 23-ին դիմել էի ավագանու բոլոր անդամներին, որ նախագիծ ներկայացնեն այս ավագանու նիստին՝ որ ամբողջ Տորք Անգեղ այգին Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի մեջ ընդգրկեն կանաչ գոտու տարածք որպես այգի, որ ոչ ոք չկարողանա տարածքը սեփականաշնորհի, քանի որ ավագանու անդամները հաստատել են Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագիծը որով Տորք Անգեղ այգու մեծ մասը ենթակա է օտարման»,– գրել է նա։