Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել 

Ամանորին հրաշք չի լինի, եթե պատրաստ չենք հրաշք գործելու

Հասարակություն

Զարդարվել են փողոցները, վառվել են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, խանութներում կանգնելու տեղ չկա. Հայաստանում նախատոնական եռուզեռ է: Պատրաստվում ենք ճանապարհել հինն ու դիմավորել նորը, բայց մի՞թե Ամանորը միայն կերուխումի, մեր երազանքները հիշելու մասին է, կամ ինչպե՞ս փողոցի լույսերի հետ նաև մեր միջի լույսը վառ պահենք: Այս մասին գրում է qahana.am-ը։

Մենք կրկին մոռացել ենք կարևորի մասին… Հրաշքի, «նոր» կյանքի սպասումով Օրեր անց կրկին կլսենք նույն մաղթանքները, կենացները: Կանցնեն տոնական օրերը, ամեն ինչ կմոռանանք, բայց նորից դրանց մասին կհիշենք, երբ հաջորդ տարի դիմավորենք նոր տարին՝ կրկին «նոր» հույսերով: Այդպես ամեն տարի։ Ի՞նչ նորի մասին ենք մենք շարունակ խոսում: Մենք օգտագործում ենք նոր բառը՝ առանց դրան լուրջ բովանդակություն տալու: Մենք մեր «նոր»-ից չե՞նք հոգնել, հարցնում է Տեր Եսայի քահանա Արթենյանը. «Ու մի օր էլ պիտի հասկանանք, որ օրացույցի թվերի փոփոխությունով մեր կյանքը չի փոխվում: Մեր կյանքը կարող է փոխել այն, ինչն իրապես «նոր» է: Իրականում այն նորը, որը փնտրում եք, դուք եք, ձեր մեջ է, փոխեք ձեր հայացքը, ընթացքը և իրական նորը, որը մեզ բոլորիս պետք է, կբացահայտեք»: Տարվա ավարտին փորձում ենք ամփոփել մեր ձեռքբերումները, ձախողումները, նոր ծրագրեր կազմում, որ գնանք առաջ: Հոգևորականը հիշեցնում է՝ շատ կարևոր է, թե մենք ինչ հայացքով ենք նայում առաջ. «Եթե մեր անցած կյանքին, մեր ձեռքբերումներին, ձախողումներին նայում ենք հավիտենականության խորհրդի լույսի ներքո՝ մեզ համար կա հնարավորություն՝ նորովի սկսելու, լուսավորվելու:

Եթե առաջնորդվում ենք այս աշխարհի տրամաբանությամբ, այդ նորը, նոր չէ: Ամենակարևոր պայմանը Քրիստոսի ծննդյան խորհրդով ապրելն է: Այդ խորհրդով զորանալը, մեր հավատքի մեջ ամրանալը, պատրաստվել Քրիստոսի ծննդին: Սրանով ամեն ինչ նոր կարող է դառնալ մեր կյանքում»: Շատերը կարծում են, թե որքան լավ (ճոխ) դիմավորենք տարին, այնքան լավ կլինի մեզ համար 365 օրերի ընթացքում: Քահանան հիշեցնում է՝ ոչ թվականները, ոչ կենդանակերպի նշանները, մեր կյանքը ի զորու չեն փոխելու, այդ «նոր»-ը մեր մեջ է. «Հունվարի 1-ին ոչ մի հրաշք չի լինի, եթե մենք պատրաստ չենք հրաշք գործելու»: Հավիտենականության ռիթմը Ո՞րն է քրիստոնյայի կյանքի առաքելությունը. մեր նպատակը փրկության արժանանալն է: Մենք աշխարհ ենք գալիս՝ հավիտենականության արժանանալու: Նշանակում է` մեր կյանքը պետք է իմաստ ունենա: «Եթե մենք ապրում ենք ուղղակի, հանուն կյանքի, նշանակում է՝ մեր կյանքն անիմաստ է, եթե ապրում ենք՝ հանուն հավիտենականության, Աստծո փառքի, մեր կյանքն իմաստավորվում է: Աստված մեզ սիրեց, կանչեց՝ հավիտենության ճանապարհով քայլելու:

Այդ սիրով է, որ այդ ճանապարհին մենք պետք է ամուր ու հաստատուն մնանք: Այդ սերը պահպանելու համար՝ յուրաքանչյուր մարդ պետք է պայքարի»,- նշում է քահանան: Որպեսզի չարը պարտվի մեր կյանքում, ամենակարևոր պայմանը՝ նորովի ապրելն է: «Մի՛ փորձեք ապրել այս աշխարհի ռիթմով, փորձեք ապրել հավիտենականության ռիթմով: Այս աշխարհը մեզ առաջնորդում է խելահեղ արագության, խոսքը արագաշարժ լինելու մասին չէ: Շատ հաճախ մենք շտապում ենք, բայց ոչ մի տեղ, չկա նպատակ, այդ վազվզոցի մեջ դատարկություն կա: Կա շտապողականություն, որը չունի բովանդակություն: Մենք պետք է կանգ առնենք ու փորձենք ի մի բերել մեր ընթացքը, մեր կյանքը, նայենք ապագային այն հայացքով, որ ապրենք հավիտենականության ռիթմով, իսկ այն մեզ առաջնորդում է պայքար՝ հանուն Աստծո»,- խորհուրդ է տալիս հոգևորականը: Մեզ տրված ժամանակը հնարավորություն է՝ փոխվելու, ավելի լավը դառնալու, նոր կյանք ապրելու: Մեզ տրված ժամանակը հնարավորություն է, որ մեր մեջ բացահայտենք Արարչի լույսը, սերը: Նոր տարվա հրաշքը նոր մարդ դառնալն է, որին պիտի հասնենք ամենօրյա պայքարով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում
Ամենադիտված