Դպրոցականները հիվանդանոց են տեղափոխվել 50 րոպեում գրեթե 400 հրում կատարելուց հետո
ԱՄՆԱՄՆ-ում դպրոցականները հոսպիտալացվել են՝ որպես պատիժ 50 րոպեում 368 հրում կատարելուց հետո, հայտնում է Oddity Central-ը։
Միջադեպը տեղի է ունեցել դեռևս 2023 թվականի հունվարին` Տեխասի Rockwall Heath ավագ դպրոցում։ Դպրոցի ֆուտբոլի մարզիչ Ջոն Հարելն իր աշակերտներին ասել է, որ նրանք խախտել են իր կանոնները: «Սխալ հագուստ կրելու», ինչպես նաև մեծերի նկատմամբ անհարգալից պահվածքի համար դեռահասները ենթարկվել են խիստ պատժի։ Այդ օրը Հարելը ստիպել է պատանի ֆուտբոլիստներին 50 րոպեում կատարել մոտ 400 հրում՝ առանց հանգստի և ջուր խմելու։
Արդյունքում՝ նրանցից ոմանք մի քանի օրով հայտնվել են հիվանդանոցում։ 26 խաղացողների մոտ ախտորոշվել է ռաբդոմիոլիզ՝ պոտենցիալ վտանգավոր հիվանդություն, որի ժամանակ մկանային հյուսվածքը քայքայվում է և լցվում արյան մեջ: Ինչպես նշվել է, եթե հիվանդությունը չբուժվի, այն կարող է հանգեցնել երիկամների անբավարարության, սրտի հետ կապված խնդիրների և նույնիսկ մահվան:
Գլխավոր մարզիչը հեռացվել է աշխատանքից։ Նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։ Ծնողները որոշել են վերսկսել դատավարությունը։