«Ինձ համար մի անհանգստացեք». Եվա Բաղդասարյանը՝ Կալիֆորնիայում մոլեգնող հրդեհների մասին
ԺամանցԴերասանուհի Եվա Բաղդասարյանը, որն այս շրջանում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ինստագրամյան «սթորի» բաժնում տեղեկացրել է, որ ինքը աղետային գոտուց հեռու է բնակվում, եւ իր հետ ամեն ինչ լավ է:
«Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ ուշադրության համար, բայց ինձ համար մի անհանգստացեք, քանի որ ես ապրում եմ շատ հեռու աղետից: Բայց ունեմ շատ ընկերներ ու հարազատներ, ովքեր ապրում են Կալիֆորնիայում, եւ շատ եմ անհանգստանում իրենց ապահովության համար: Աղոթենք, որ այս չարիքը շուտ վերջանա»,-գրել է նա: