Ինչ եղանակ է սպասվում
ՀասարակությունԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (13 - 18.01.2025թ.)
Երևան քաղաքում՝
Հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ ։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 13-15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 17-18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 15-16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 10.7°C (1955թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -25.2°C (2008թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -4.3°C