Ռուսաստանում արձագանքել են Զելենսկու հետ Ալիևի հանդիպմանը
Աշխարհ
Ադրբեջանը հարաբերություններ ունի Ուկրաինայի հետ, այդ պատճառով էլ այս երկրների նախագահները շփվում են։ Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու և Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Ադրբեջանը հարաբերություններ ունի Ուկրաինայի հետ։ Այս առումով շփվելը ճիշտ է։ Նա միակը չէ, ով զանգահարում կամ հանդիպում է Զելենսկու հետ։ Շատ այլ մարդիկ են դա անում: Նրանք ունեն այդ իրավունքը»,- ասել է նա։
Հունվարի 22-ին Ալիևը հանդիպել է նախագահ Զելենսկու հետ Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են երկու երկրների միջև կապերը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։
