Թրամփն արգելել է հարավային սահմանով անօրինական ներգաղթյալների մուտքն ԱՄՆ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է անօրինական միգրանտների մուտքը ԱՄՆ՝ երկրի հարավային սահմանով և կարգադրվում է նրանց արտաքսել, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Սպիտակ տունը։
«Այսօր նախագահ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների ֆիզիկական անցումը, ովքեր ներխուժում են ԱՄՆ հարավային սահմանով», - ասվում է հաղորդագրությունում։
Թրամփը հրամայել է Ներքին անվտանգության նախարարությանը, Արդարադատության նախարարությանը և Պետդեպարտամենտին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հարավային սահմանով Միացյալ Նահանգներ մուտք գործող անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)