Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը առաջին անգամ կայցելի Լիբանան
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը մեկօրյա այցով կմեկնի Լիբանան՝ աջակցելու երկրի նոր ղեկավարությանը։ Այա մասին հայտնում է Al Nahar թերթը։
Ըստ թերթի, նա բանակցություններ կվարի հանրապետության նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունի եւ վարչապետ Նաուաֆ Սալամի հետ, որին հանձնարարվել է ձեւավորել նոր կառավարություն։
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը 15 տարվա մեջ առաջին անգամ այցելելու է Բեյրութ, ինչը, ըստ հրապարակման, վկայում է Ռիադի ցանկության մասին՝ վերականգնել իր դիրքերը Լիբանանում՝ Իրանի ազդեցության թուլացումից, և Դամասկոսում նոր ռեժիմի իշխանության գալուց հետո։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում