Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ
Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիե քաղաքում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, վիրավորվել՝ 22-ը, այդ թվում՝ երեխա: Այս մասին գրում է BBC-ն։
Ոստիկանությունն ասում է, որ մինչև հինգ մարդ կարող է մնալ փլատակների տակ երեքշաբթի օրը քաղաքի կենտրոնում գտնվող մասնավոր կլինիկայի և բազմաբնակարան շենքերի ռմբակոծությունից հետո:
Գիշերը փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երկու կնոջ։ Նրանք այս պահին հիվանդանոցում են։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Զապորոժիեի շրջանի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտարարել է, որ Ռուսաստանը բալիստիկ հրթիռ է արձակել, ամենայն հավանականությամբ՝ «Իսկանդեր»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել իրավիճակը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)