Աբխազիայի հայ համայնքը վտանգի տակ է
Հասարակություն
«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը գրում է.
«Աբխազիայի հայ համայնքը վտանգի տակ է
Ինչպես պնդում են աբխազահայերը, տեղի քաղաքական ընդդիմությունը սերտ կապի մեջ է թուրք ազգայնականների ու Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Աբխազացի ընդդիմադիրները, տեղի հայերին խոչընդոտ համարելով իշխանությունը զավթելու համար, Թուրքիայի աջակցությամբ «սև ցուցակներ» են կազմում և սադրանքներ նախապատրաստում հայերի դեմ, չեն բացառվում հայերի նկատմամբ ջարդերն ու բռնությունները:
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Աբխազիայի հայ համայնքն արդեն նույնիսկ դիմել է Հայաստանին, որպեսզի նրանք պաշտոնապես դիմեն Աբխազիայի իշխանություններին՝ հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:
Աբխազիայում հայերի թիվը, ըստ տարբեր տվյալների՝ կազմում է 41 900-ից 67 000 մարդ կամ երկրի բնակչության 17,4-ից 31 տոկոսը համապատասխանաբար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)