Եվրամիությունը խոստովանել է, որ «հետ է մնում աշխարհի մյուս խոշոր տնտեսություններից»
Աշխարհ
Եվրամիությունը ավելի քան 20 տարի հետ է մնում աշխարհի մյուս խոշոր տնտեսություններից։ Այսպիսի հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործիչը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության մրցունակության բարձրացման ռազմավարությունը։ Միջոցառման ընթացքում նա ուշադրություն է հրավիրել ԵՄ անդամ երկրների և այլ երկրների միջև արտադրողականության աճի մշտական անջրպետին:
«ԵՄ-ն պետք է շտապ վերացնի երկարաժամկետ խոչընդոտներն ու կառուցվածքային թուլությունները, որոնք նրան խանգարում են: Ավելի քան երկու տասնամյակ Եվրոպան հետ է մնում մյուս խոշոր տնտեսություններից»,- ընդգծել է ֆոն դեր Լյայենը։
