Իրանի արտգործնախարարը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Կատար, որտեղ ծրագրված է բանակցություններ վարել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է Euromedia24-ը։
«Այս ուղևորության ընթացքում նախատեսվում է հանդիպում Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և քննարկում Պաղեստինում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ», - ասված է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Telegram ալիքում:
Ինչպես նշել են Իրանի ԱԳՆ-ում, Արաղչին կհանդիպի նաև Կատարի ղեկավարության հետ, կողմերը կքննարկեն տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև այցելել է Կահիրե, որտեղ հանդիպել է Եգիպտոսի Գլխավոր հետախուզության վարչության ղեկավար Հասան Մահմուդ
Ռաշադի և պաղեստինցի բանտարկյալների հետ, որոնք իսրայելական բանտերից ազատվելուց հետո Եգիպտոս արտաքսվել են։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան